ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
Վրաստանի ընդդիմադիր «Հանուն փոփոխության» կուսակցության ներկայացուցիչներն իրենց կողմնակիցների հետ միասին վրաններ են տեղադրում Թբիլիսիի կենտրոնում և խոստանում շարունակել փողոցային բողոքի ցույցը Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ի թղթակիցը։
Նշվում է, որ Թբիլիսիի պետական համալսարանի շենքի դիմաց վրաններ են տեղադրվում։ Միաժամանակ ակցիան տեղի է ունեցել Վրաստանի խորհրդարանի դիմաց՝ մայրաքաղաքի կենտրոնում, սակայն այնտեղ հավաքվածները շարժվել են դեպի համալսարան՝ միանալու ցուցարարներին։
--00—ՅՄ