ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կառավարության ձևավորման արագությամբ ռեկորդ է սահմանել ամերիկյան ժամանակակից պատմության մեջ՝ ընտրություններից հետո 12 օրվա ընթացքում նախարարական պաշտոններում 12 նշանակումներ կատարելով, հայտնում է Axios-ը։
Ամերիկյան համալսարանի դեկան Դեյվիդ Մարչիքի հաշվարկների համաձայն, ով մասնագիտացած է ԱՄՆ-ում իշխանության անցումներում, դա հինգ անգամ ավելի արագ է, քան Ջո Բայդենը և չորս անգամ ավելի արագ, քան ինքը՝ Թրամփը՝ իր առաջին կաբինետը ձևավորելիս:
«Սա կա՛մ պատմության մեջ իշխանության ամենաարդյունավետ փոխանցումն է, կա՛մ բոլոր նորմերի խախտում է հապճեպ նշանակումներով՝ առանց ստուգման, հետազոտության և Սենատի հետ խորհրդակցելու», - ասել է Մարչիքը:
--00—ՅՄ