ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
«ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով «Factbase» պորտալին, գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-յան միկրոբլոգում 1 օրում հաղորդագրությունների տեղադրման քանակության նոր անձնական ռեկորդ է սահմանել:
18:35-ի հաշվարկով՝ Թրամփը հրապարակել էր 142 հաղորդագրություն, այսինքն՝ մինչ նա Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում էր, յուրաքանչյուր 88 վայրկյանը մեկ տեղադրել է մեկական հաղորդագրություն:
Թրամփն իր նախորդ ռեկորդը սահմանել էր 2019 թվականի դեկտեմբերին, երբ մեկ օրում հրապարակել էր 123 հաղորդագրություն: