ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News
Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը հատելու համար կուտակումներ են, հերթում սպասում է ավելի քան 600 հայկական բեռնատար։ Այս մասին հայտնում են Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ, տարբեր երկրների 2290 տրանսպորտային միջոց է սպասում անցակետը հատելուն, դրանցից շուրջ 670-ը հայկական են։
Բեռնատարների կուտակումները կապված են Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում եղանակային պայմանների վատթարացման հետ:
--00—ՅՄ