ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
Ազգերի լիգայի խաղարկության A լիգայի 4-րդ խմբում կայացան վերջին՝ 6-րդ տուրի հանդիպումները։
Խմբի միանձնյա առաջատար Իսպանիան տանը դրամատիկ խաղում 3։2 հաշվով հաղթանակի հասավ Շվեյցարիայի հավաքականի նկատմամբ։
«Ֆուրիա Ռոխայի» կազմում գոլերով աչքի ընկան Յերեմի Պինոն, Բրայան Խիլը և Բրայան Սարագոսան։ Շվեյցարացիներից պատասխանեցին Ժոել Մոնտեյրոն և Անդի Զեքիրին։
Զուգահեռաբար ընթացող խաղում Սերբիան ու Դանիան չպարզեցին հաղթողին՝ գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի (0:0):
Այսպիսով, Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան և խմբում 2-րդ տեղը զբաղեցրած Դանիան վաստակեցին փլեյ-օֆֆի ուղեգիր։ Սերբիան փլեյ-օֆֆի ուղեգրի համար կպայքարի B լիգայի թիմերից մեկի հետ, իսկ Շվեյցարիան հաջորդ խաղարկությունում հանդես կգա B լիգայում։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ