Ադրբեջանի գործակալ լինելու մեջ մեղադրվողի կինը պնդում է, թե իբր Արցախի ԱԱԾ-ում ամուսնուն ծեծել են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

Պետական դավաճանության անվան տակ ամուսնուս 2.5 տարի է կալանավորել են, բայց իր հետ կալանավորված ևս մեկ հոգու ազատ են արձակել: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց  պետական դավաճանության մեջ մեղադրվողի կինը, որը չցանկացավ դեմքով երևալ տեսախցիկի առաջ` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ:

Մ. Հ-ի պնդմամբ իր ամուսինը չի կարող լինել պետական դավաճան, քանի որ նախ ունակ չէ նման արարք կատարելու և հետո վրացի այն կինը, ում հետ շփվել է իր ամուսինը, եղել է զուտ ընկերական շփում: «Ես տեսել եմ ամուսնուս ու այդ կնոջ նամակագրությունը, այնտեղ որևիցե տեղեկատվություն մեր զորքերի վերաբերյալ չի եղել»,- պատմում է Մ.Հ.-ն:

Մանրամասները` 24News-ի տեսանյութում:

--00—ԼՀ