ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

l-0x341wh-2048x1193z-0.3838

ՀՀ ԱԺ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ 2024 թ. նոյեմբերի 22-25-ը մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին:

Ա. Քոչարյանը, պատվիրակության անդամներ Վահագն Ալեքսանյանը և Արուսյակ Ջուլհակյանը կմասնակցեն Ժողովրդավարության և անվտանգության հարցերի, Պաշտպանության և անվտանգության հարցերի, Տնտեսական եվ անվտանգության հարցերի, Քաղաքական հարցերի, Գիտության և տեխնոլոգիաների հարցերի հանձնաժողովների, ինչպես նաև՝ լիագումար նիստի աշխատանքներին:

Պատվիրակության հետ ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանի և հանձնաժողովների աշխատանքներին մասնակցում են նաև կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը և Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Անահիտ Հարությունյանը:

--00—ՅՄ