Դավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

4

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: 

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվեցին Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և վերահսկողի ընտրություններ։

Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվեց կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվեց վերահսկող։

Խորհրդի անդամների քվեարկությամբ ընտրվել եմ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ. կուսակցության վարչության նիստում հաստատվել է իմ թեկնածությունը»,- հայտնել է Խուդաթյանը։
 

 

 --00—ԱՊ