ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
Իրականացնել այն գործառույթները, որոնք հանձնարարված են մարզպետին: Խնդիրները գրեթե բոլոր համայնքներում նույնանման են` ենթակառուցվածքների վիճակի բարելավում, սրան գումարվում է նաև մարզպետի բուն գործառույթները` հսկողության իրականացումը: Արմավիրի նորանշանակ մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսպես արձագանքեց մարզի առաջնային խնդիրների և դրանց տրվող հրատապ լուծումների վերաբերյալ 24News-ի հարցերին ի պատասխան:
«Մարզպետի ազատումը վարչապետի որոշումն է, իսկ այն հատվածը, ինչն իմ հետևողականության շրջանակում է` այո´, հետևողական եմ լինելու»,- ասաց Խուդաթյանը՝ անդրադառնալով նախկին մարզպետի ազատման հետ կապված լուրերին:
Խուդաթյանն անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իրեն վերագրվող քավոր-սանիկական հարաբերություններին. «Ձեր ասածին Դուք հղում եք անում որպես բացարձակ ճշմարտություն, ես ասեմ՝ դա ճշմարտություն չի` վարչապետն իմ քաղաքական թիմի ղեկավարն է, մենք իրար հետ կապված ենք բացառապես քաղաքական թիմի և երկրի ղեկավարի պաշտոնի բերումով: Ես սանիկական հարաբերություններ երկրի ղեկավարի հետ չունեմ»:
Մենք տեղեկացանք նաև, որ Դավիթ Խուդաթյանի քավորն իր համադասարանցին է՝ հանրությանը ոչ հայտնի անձ։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ