Դավիթ Խուդաթյանը «Ճանապարհային դեպարտամենտ» ֊ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

,

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Արկադի Չերչինյանին։

Արկադի Չերչինյանը հիմնադրամի գործադիր տնօրեն է ընտրվել ապրիլի 8-ին տեղի ունեցած «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում։

Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել հիմնադրամի նախկին ղեկավար Արմեն Զոհրաբյանին կատարած աշխատանքի համար, այնուհետև շնորհավորել է Արկադի Չերչինյանին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։

Չերչինյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ շեշտելով, որ պատրաստ է տարիների ձեռքբերված փորձն ու գիտելիքները ներդնել աշխատանքների պատշաճ կատարման համար։

Հիշեցնենք, որ նախկին տնօրեն Գոռ Ավետիսյանը աշխատանքից ազատվել էր դեռևս 2024 թվականի հուլիս ամսին:

--00—ԱՀ