ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News
Չեմպիոնների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության Լիգայի փուլի 5-րդ մրցափուլում «Սլովանը» Բրատիսլավայի «Տեգելնե Պոլեում» ուժերն է չափում «Միլանի» հետ։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Հանդիպման 22-րդ րոպեին «Սլովանի» հայ հարձակվող Տիգրան Բարսեղյանը սեփական կիսադաշտից փայլուն արագություն զարգացնելուց հետո կարողանում է ավարտին հասցնել տանտերերի գրոհը՝ 1:1:
Սա Բարսեղյանի առաջին գոլն էր Չեմպիոնների լիգայի շրջանակում։
--00—ԼՀ