Նեթանյահուն հայտարարել է, որ կառավարությանը կներկայացնի Լիբանանի հետ հրադադարի ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

նն

Նեթանյահուն հայտարարել է, որ կառավարությանը կներկայացնի Լիբանանի հետ հրադադարի ծրագիրը, հաղորդում է իսրայելական Channel 12-ը:

Մի շարք լրատվամիջոցներ գրում են, որ ծրագիրն արդեն, իբր, հավանության է արժանացել։ 

Լիբանանյան Al Mayadeen-ը հայտնում է, որ հրադադարն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 27-ին, ժամը 10-ին; 

 Հրադադարը նախատեսում է, որ Իսրայելը ոչ մի ռազմական գործողություն չի իրականացնի Լիբանանի դեմ;

Իսրայելն աստիճանաբար դուրս կբերի իր զորքերը, դրա համար կպահանջվի մինչև 60 օր:

   --00—ԼՀ