«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց տանող ճանապարհը փակ է առատ ձյան պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

55464985_619419125173192_7776250057065496576_n

ԿԳՄՍՆ պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ առատ ձյան պատճառով փակ է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց տանող ճանապարհը։

«Այս պահին ամրոցը փակ է այցելությունների համար։ Ճանապարհը բացվելուն պես կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- հայտնում են ՊՈԱԿ-ից։

--00—ՅՄ