ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News
ՀԱՊԿ-ը այստեղ կապ չունի։ Ես բազմիցս խոսել եմ այս մասին, տեղի ունեցածը ՀԱՊԿ-ի հետ առնչություն չունի, քանի որ Հայաստանի նկատմամբ որևէ արտաքին ագրեսիա տեղի չէր ունենում։ Այս մասին այսօր Ղազախստանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«ՀԱՊԿ-ը կոչված է կանխարգելելու անդամ պետությունների նկատմամբ արտաքին ագրեսիաները։ Ղարաբաղի հետ տեղի ունեցողն իր առանձնահատկությունն ուներ, Հայաստանը Ղարաբաղը չէր ընդունում որպես անկախ պետություն և ավելին՝ իր կազմի մեջ չէր ներառում ԼՂ տարածքը։ ԼՂ-ի հետ տեղի ունեցողը Հայաստանի հետ արմատական կապ չուներ։», - իր խոսքում նշել է Պուտինը։
«Տարօրինակ է, որ «այդ անկլավի համար» ՀԱՊԿ-ը պետք է կռվեր։ Այդուհանդերձ, դա շատ զգայուն հարց էր։ Կարծում եմ, ցանկացած անդամ երկիր ինքը պետք է հստակեցնի, որն է իր ազգային շահը, և մենք դրան մեծ հետաքրքրությամբ կվերաբերվենք», - ընդգծել է ՌԴ ղեկավարը։
Խոսելով ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու մասին՝ Պուտինը հստակեցրել է․
«Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին չի հայտարարել, այլ դեռևս «պաուզա» վերցնելու մասին է ասել՝ միաժամանակ հավանության արժանացնելով ՀԱՊԿ բոլոր փաստաթղթերը, ինչը նշանակում է՝ հնարավորություն կա, որ Հայաստանն ամբողջ ծավալով կվերադառնա ՀԱՊԿ աշախատանքներին, տեսնենք։»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ