Հովիկ Աղազարյանը ՔՊ-ի կաղ գայլն էր, որին ոհմակը կերավ, խոսում, անում էր բաներ, որ իրենց շահերից չէր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 4, 24News

Ադրբեջանը ՀՀ-ին պարտադրում է իր օրակարգը և չի թաքցնում, Փաշինյանն էլ կատարում է նրանց ասածները։ Գործ ունենք չհայտարարված կապիտուլյացիայի հետ, իշխանությունը թուղթ դեռ չի ստորագրել, բայց կատարում է դրան հատուկ գործողություններ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամ»-ի տնօրեն Նաիրի Հոխիկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ԱԺ-ում կատարած հայտարարություններին։ 

Անդրադառնալով իշխանության ներքին խնդիրներին, պատգամավորների մանդատները վայր դնելու մասին Փաշինյանի խնդրանքին` Հոխիկյանը ընդգծեց․ «Հովիկ Աղազարյանը ՔՊ-ի կաղ գայլն էր, նրանց ներքին խնդիրներն էր բացահայտում, գայլերի ոհմակը կաղացող գայլին բռնում ու ուտում է, նույն օրենքով են շարժվում։ Փաշինյանը ժողովրդին տված իր խոստումները չի կատարել և հիմա ժամանակ է խնդրում, թիմակիցներին հեռացնելու նպատակը նաև տպավորություն ստեղծելն է»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ