ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 16, 24News
ՔՊ-ն ընդդիմությանը ինչ մեթոդների կիրառման մեջ մեղադրում էր, հիմա նույնն իրենց առաջնորդն է կատարում։ Կրակը հասել է ՔՊ-ականների դռանը, նրանք հասկացել են, եթե Փաշինյանից նամակ ստանան ու չկատարեն, իրենց անձնական կյանքը վտանգի տակ կհայտնվի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«ՔՊ-ում շատերը հասկանում են, որ Հովիկ Աղազարյանն ամենամեծ ահաբեկիչն ու սաբոտաժ անողը չէր, շատերի մոտ արթնացավ այն գիտակցումը, որ իրենց վերաբերվում են որպես ուսապարկ, մի օր իրենք են հայտնվելու Աղազարյանի դերում։ Նոր սցենար է խաղարկվելու, որպեսզի Փաշինյանը ցույց տա՝ ինքը մեղավոր չէ, թիմն իրեն խանգարում է, որ «երկնային դրախտ ստեղծի»,- նշեց պատգամավորը։
Խոսելով Խաղաղության պայմանագրի մասին, պատգամավորը նշեց, որ այն Հայաստանին անվտանգություն չի ապահովելու, դա արվում է հաջորդ ընտրությունների ժամանակ արդյունք ցույց տալու համար։ «ՔՊ-ում ովքեր հասկանում են, որ այս բանակցությունները տանում են նրան, որ «ռամիլսաֆարովներ» գան ու Կոնդում բնակվեն և դեմ են, քանի ուշ չէ, պետք է կարծիք հայտնեն։ Բաքվի նպատակը բանակցություններում ադրբեջանցիներին Հայաստան բերելն է»,- հավելեց Վարդանյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ