ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News
Ինչպես երեկ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը 24News-ին հայտնել էր՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների պլանավորված հանդիպում ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակում նախատեսված չէ։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ցանկացել է նախաձեռնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը՝ հանդես գալով որպես միջոնորդ։
Հանդիպումը չեղարկվել է իբրև թե ադրբեջանական կողմի մերժման հետևանքով, քանի որ ըստ ադրբեջանցիների՝ Բայդենի վարչակազմն իբր անարդար միջնորդ է, և այդ պատճառով էլ նպատակահարման չեն գտել հանդիպման անցկացումը, այս մասին հայտնում apa.az-ը։
--00—ԱՊ