Փարիզի Աստվածամոր տաճարը վերաբացում է իր դռները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

photo_2024-12-07_14-01-28

Փարիզի Աստվածամոր տաճարն ավերիչ հրդեհից 5.5 տարի անց դեկտեմբերի 7-ին վերաբացում է իր դռները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

860-ամյա միջնադարյան տաճարը, որը Ֆրանսիայի ու Փարիզի խորհրդանիշն է, մանրակրկիտ կերպով վերականգնվել է:

Նշվում է, որ տաճարի վերաբացման արարողությանը, ի թիվս այլ երկրների առաջնորդների, կմասնակցի նաև ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը:

 --00—ՅՄ