Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի հարցով շտապ խորհրդակցություն է պահանջել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Capture5

Ռուսաստանը երկուշաբթի՝ դեկտեմբերի 9-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ խորհրդակցություն է խնդրել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՄԱԿ-ի աղբյուրը։

«Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների և UNDOF-ի համար (Միավորված ազգերի կազմակերպման դիտորդական ուժեր խմբ.) հետևանքների կապակցությամբ Ռուսաստանը շտապ խորհրդակցություն է խնդրել»,- ասել է աղբյուրը։

Նա նշել է, որ երկուշաբթի կեսօրից հետո խորհրդակցություն են պահանջվել։ Բանախոսները պետք է լինեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դի Կարլոն և Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի խաղաղապահ գործողությունների գծով տեղակալ Ժան Պիեռ Լակրուան։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խորհրդակցություններն անցկացվում են փակ ռեժիմով։

--00—ՅՄ