Թուրքիան և Իսրայելը Սիրիայում վիճակի սրումը կանխելու նպատակով խորհրդակցություն են անցկացրել Բաքվում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

photo_2025-04-10_18-43-34

Թուրքիայի և Իսրայելի ներկայացուցիչներն առաջին անգամ հանդիպել են Ադրբեջանում՝ քննարկելու Սիրիայում թուրքական և իսրայելական զորքերի միջև հակամարտությունը դադարեցնելու մեխանիզմը։  Այդ մասին հայտնել է  թուրքական Sabah-ը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին։ 

«Ադրբեջանում տեղի է ունեցել առաջին տեխնիկական հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է Սիրիայում անցանկալի միջադեպերից խուսափելու համար Թուրքիայի և Իսրայելի միջև հակամարտությունների կարգավորման մեխանիզմը»,- փոխանցել  է թուրքական թերթը։ 

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հաստատել էր, որ Անկարան տեխնիկական կապեր է պահպանում Իսրայելի հետ՝ Սիրիայում  թյուրըմբռնումները կանխելու համար:

Հիշեցնենք, որ այդ թեմայով հայտարարություն էր արել նաև Ադրբեջանի նախագահը՝ նշելով, որ Թուրքիայի և Իսրայելի միջև լարվածությունը Բաքվի համար շատ տագնապալի է և մտահոգիչ։ Ըստ  նրա` Թուրքիայի և Իսրայելի միջև առաջին հաջող հաշտեցմանը որոշ չափով նպաստել է Ադրբեջանը:

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ