Վոլոդինն ընտրվել է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

photo_2024-12-09_12-15-42

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ընտրվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի նախագահ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Համապատասխան որոշումն ընդունվել է Խորհրդի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի տասնյոթերորդ լիագումար նիստում։

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի մասին ժամանակավոր կանոնակարգի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նախագահն ընտրվում է լիագումար նիստում Խորհրդի անդամներից երեք տարի ժամկետով:

Նախագահի ընտրությունները տեղի են ունեցել 2021 թվականի նոյեմբերի 29-ին։

--00—ՅՄ