ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի երկու ներկայացուցիչ` Տիգրան Բարսեղյանը և Վարազադատ Հարոյանը Ղազախաստանի առաջնության տուրի խորհրդանշական թիմի կազմում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգայի կազմած 9-րդ տուրի խորհրդանշական թիմում են «Աստանա»-ի 4 ֆուտբոլիստ, որոնցից երկուս Բարսեղյանը և Հարոյանն են:
Ղազախստանի ֆուտբոլի առաջնության 9-րդ տուրում «Աստանա»-ն մրցել է «Ակտոբե»-ի դեմ և հաղթել 2:0 հաշվով: Բարսեղյանը խաղացել է 85 րոպե, իսկ Հարոյանը մասնակցել է ամբողջ խաղին:
Իսկ մայիսի 8-ին Ղազախաստանի ֆուտբոլի առաջնության 10-րդ տուրում «Աստանա»-ն հյուրընկալվեց «Տարազ»-ին, որի մարզիչը Հայաստանի ֆուտբոլի ագզյաին թիմի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն է: «Աստանա»-ն հաղթեց նվազագույն հաշվով: Բարսեղյանը հանդիպման 54-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
Հայաստանի ֆուտբոլի ագզային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը և կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը «Աստանա»-ի մեկնարկային կազմում էին և մասնակցեցին ամբողջ խաղին:
--00--ԱՀ