ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 13-ի որոշմամբ՝ Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Փրկարար ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝
Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանին վերանշանակել փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում»։
--00—ՅՄ