Գատուզոն 22 տարվա մեջ առաջին անգամ սափրվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

gatujpg

«Ռեյնջերսի», «Միլանի» և «Սիոնի» նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ խորվաթական «Հայդուկի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն 22 տարվա մեջ առաջին անգամ սափրել է մորուքը։

Իտալացի մասնագետը դա արել է բարեգործության համար՝ մասնակցելով այսպես կոչված «Մորուքների աճուրդին». հայտնիները խոստացել են սափրել իրենց մորուքներն ու բեղերը՝ տղամարդկանց առողջությամբ զբաղվող կազմակերպություններին նվիրատվությունների դիմաց։

Նշենք, որ 46-ամյա մասնագետը խորվաթական «Հայդուկը» գլխավորել է 2024 թվականի հուլիսից։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ