ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News
ԱՄՆ գործող վարչախումբը մի քանի օրից հեռանալու է, եթե այդքան կարևոր էր հայ-ամերիկյան փաստաթուղթը, ինչո՞ւ շուտ չստորագրեցին։ Չգրված օրենք կա՝ գնացող նախագահները պատվոգրեր, նվերներ են տալիս, հիմա Բայդենը հեռանալուց հետո պարգևատրում է, թե ինչ ծրագրեր կան հիմքում, որևէ տեղեկություն չկա։ ԱՄՆ-ն ասել է՝ ռազմական օգնություն չի տրամադրելու։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը։
«Հնարավոր է՝ Թրամփն այդ փաստաթղթին մոտ չգնա, եթե Ադրբեջանի կողմից ագրեսիա իրականացվի, նրանք որևէ զինված միջամտություն, աջակցություն չեն ցուցաբերելու, այդ փաստաթղթերը կրթական, սոցիալական և այլ բնույթի են»,- հավելեց նա։
Խոսելով ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու խնդրի մասին, ռազմական փորձագետը նշեց, որ Հայաստանը ԵՄ քաղաքակիրթ աշխարհին միանալու համար որևէ չափանիշի չի համապատասխանում, միակ բանը, որ արվել է իշխանության կողմից, սափրվելն է։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ