Իվանյանի հոսպիտալում վիրավորները սոված էին, սնունդ հասցնելու ճանապարհին արդեն ադրբեջանցիներն էին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

«Մարդիկ Արցախից» հաղորդման շրջանակում անդրադարձել ենք արցախյան շրջափակման դաժանությանն ու դրան հաջորդող գաղթին։ Ականատեսներից Հայկ Սողոմոնյանը փորձում է չհիշել պատերազմը․ ծանր է խոսելը, առավել դժվար, երբ հայրենի գյուղն այլևս մնացել է կամրջի այն կողմում։ Պատերազմը սկսելուն պես Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության բաժնի պետը շտապել է տուն, հագել համազգեստն ու մեկնել մարտի դաշտ՝ ճանապարհի կեսն անցնելով ոտքով։ 

Հայկ Սողոմոնյանը շրջափակման օրերի սննդի բաժանման համակարգողներից է եղել, ասում է․

«Վերջին ժամանակահատվածում չկար սնունդ, որ նույնիսկ տալոնային համակարգով կարողանայինք բաժանել»։

Շրջափակման ժամանակ առաջացած դժվարությունների, պատերազմի, դատարկվող քաղաքում մենակ մնացած հայրենակիցների, հույսի ու վերադարձի տեսլականի մասին առավել մանրամասն՝ տեսանյութում։

Մարիաննա Բաղունց

--00—ԼՀ