ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News
44-օրյա պատերազմից հետո Արցախում իրավիճակն օր օրի վատթարանում էր։ Անկախ տարիքից ու սեռից, այնտեղ բնակվող յուրաքանչյուր ոք գիտակցում էր, որ պիտի պայքարի։
«Մարդիկ Արցախից» հաղորդաշարի հյուրը՝ Լուսինե Տոնյանը, չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է մասնակցել Արցախում իրականացվող բոլոր հանրահավաքներին ու ակցիաներին, պնդում է, որ հայրենիք սիրելը չպիտի վերածվի քաղաքականության։
«Մասնակցում էի բոլոր ցույցերին, ակցիաներին՝ անկախ նրանից՝ ով էր կազմակերպիչը, կարևոր էր հայ մնալը։ Մոտ 12 ժամ կառավարության շենքի դիմաց սպասում էինք Արցախի պաշտոնյաների որոշմանը, դրանից հետո հայտնվեցի հիվանդանոցում»,-պատմում է Լուսինեն ու հավելում. «Միայն միասնականությամբ է հնարավոր հասնել հավանական վերադարձին»։
Պայքարի, շրջափակման, ադրբեջանցիների կողմից թիրախավորման, Հակարի հասնելու և մեր սխալների մասին առավել մանրամասն՝ տեսանյութում։
Մարիաննա Բաղունց
--00—ԼՀ