Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին թույլ չեն տվել «Զվարթնոց»-ից մուտք գործել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

մի.

Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին թույլ չեն տվել «Զվարթնոց» օդանավակայանից մուտք գործել Հայաստան: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի միության telegram-ալիքը, Միհրանյանը Հայաստան է ժամանել ծնողների շիրիմներին այցելելու համար: Օդանավակայանում Միհրանյանին հայտնել են, որ նրա մուտքը Հայաստան արգելված է։

Ազգությամբ հայ, բայց ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը հայտնի է Հայաստանի ներկայիս իշխանությունների նկատմամբ քննադատական հայտարարություններով, որն էլ, ըստ ամենայնի, պատճառ է դարձել, որ նրա մուտքը երկիր արգելվի:

Միհրանյանը միակ ռուսաստանցի հանրային կերպարը չէ, ում արգելել են մուտք գործել Հայաստան: Այսպիսի որոշում է կայացվել RT հեռուստաընկերության ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի, ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի և այլ հասարակական ու քաղաքական գործիչների մասին:

--00—ԼՀ