Բելառուսը Սիրիայից տարհանել է իր բոլոր դիվանագետներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

675f51cf6fe76675f51cf6fe771734300111675f51cf6fe74675f51cf6fe75

Բոլոր բելառուս դիվանագետները լքել են Սիրիան, Մինսկը երախտապարտ է Մոսկվային նրանց տարհանման հարցում աջակցության համար։ Այս մասին հայտնում է Բելառուսի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հաշվի առնելով տեղում ստեղծված իրավիճակը՝ Սիրիայում Բելառուսի դեսպանատան դիվանագետները դուրս են բերվել Մինսկ: Սիրիայում Բելառուսի դեսպան Յուրի Սլուկան որոշ ժամանակ մայրաքաղաքում կլինի խորհրդակցությունների համար, որից հետո նախատեսվում է անցկացնել խորհրդակցություն իրավիճակի խորը գնահատման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բելառուսի ԱԳՆ-ն երախտագիտություն է հայտնել «բոլոր ռուս գործընկերներին, ովքեր ապահովել են բելառուս դիվանագետների անվտանգ ժամանումը իրենց հայրենիք»։

Նախարարությունից հայտնել են, որ Բեյրութում բացվել է Սիրիայում Բելառուսի դեսպանատան ժամանակավոր հյուպատոսական հիմնարկ՝ «հյուպատոսական գործունեությունը շարունակելու և քաղաքացիներին հնարավոր օգնություն ցուցաբերելու համար»։

--00—ՅՄ