ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները՝ իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունը, դեկտեմբերի 16-ին Ագարակ-Աշտարակ ճանապարհահատվածից ապօրինի թմրամիջոց պահելու հիմնավոր կասկածով ձերբակալել, բաժին են տեղափոխել մի տղամարդու, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 11,5 գրամ դեղնականաչավուն զանգված։ Կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին ուղարկելու համար։
24News-ի տեղեկությունների համաձայն, տղամարդը, ում մոտ հայտնաբերել են թմրանյութին նմանվող զանգվածը, աշխատում է Արագածոտնի մարզպետարանում։ Նա մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնականներից Արմեն Մարկոսյանն է, ով, ըստ մարզպետարանի կայքում տեղադրված տեղեկատվության, 2022թ-ից մինչ օրս Աշտարակ խոշորացված համայնքի ՔՊ կուսակցության խորհրդի անդամ է։
Մանրամասները կհայտնենք ավելի ուշ։
Մերի Մանուկյան
--00—ԼՀ