ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News
Վերջին օրերին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի և ՊԾ մարզային գումարտակների պարեկները ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերել են մեծ քանակի թմրամիջոցներ։ Բարձր ցուցանիշներ են արձանագրվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ Արարատի մարզի գումարտակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նիզամի գյուղի կենտրոնական փողոցում կայանված «Neta» ավտոմեքենայի վարորդը հնարավոր է թմրանյութ ունենա։
Պարեկները՝ դասակի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հարությունյանի գլխավորությամբ, մոտենում են նշված վայր, որտեղ պարեկներ Գոռ Սիմոնյանը, Խորեն Գեղամյանն ու Լիլիթ Գրիգորյանը նկատում են վարորդին և անձը ճշտելու համար պահանջում են անձը հաստատող փաստաթուղթ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ