Մոսկվան հույս ունի, որ Փաշինյանը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

photo_2024-12-16_14-12-19

Ռուսաստանը հույս է հայտնել, որ Հայաստանի վարչապետը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին։ Միջոցառումը նախատեսված է դեկտեմբերի 25-26-ը։

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը խոսել է ԱՊՀ երկրների ղեկավարների առաջիկա ոչ պաշտոնական գագաթնաժողովի մասին՝ հայտնելով, որ գագաթնաժողովին հրավիրված են Համագործակցության բոլոր պետությունների ղեկավարները։

Դիվանագետը հույս է հայտնել, որ միջոցառմանը ներկա կլինեն բոլոր հրավիրվածները, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

--00—ՅՄ