ՊՆ-ն նոր պաշտպանական միավոր կունենա․ աշխարհազորը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով․ ԱԺ նիստ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր օրենքի նախագիծ, որը նախատեսում է ՊՆ նոր պաշտպանական միավորի ստեղծում։

Նախատեսվում է  աշխարհազորը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով։

Տեղական պաշտպանության ուժերի առջև խնդիր է դրված լինելու մասնակցությունը Հայաստանի Հանրապետության սահմանների պահպանությանն ու պաշտպանությանը։ 

 Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման հետմղման ժամանակ առանձին մարտական խնդիրների կատարումը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միավորումների եւ զորամասերի հետ համատեղ։ 

Մասնակցությունը հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի եւ այլ գործողությունների դեմ պայքարին։ 

Ռազմական, հատուկ եւ կարեւորագույն նշանակության օբյեկտների, բնակչության պաշտպանությանն աջակցությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ