Հովիկ Աղազարյանի որդին ազատվել է աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

photo_2024-12-18_11-04-04

Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը ազատվել է աշխատանքից: Հովսեփ Աղազարյանն արդեն մեկ տարի է՝ աշխատում էր Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման վարչությունում՝ որպես պետի խորհրդական, հայտնում է «Հրապարակ»-ը։

«Հոր հետ կապված պատմությունից հետո նախարար Գեւորգ Պապոյանը Աղազարյանի որդուն փոխանցել է, որ ճիշտ կլինի ազատվի աշխատանքից, ՔՊ խորհրդի անդամ Հովսեփ Աղազարյանն էլ գրել է դիմումը»,- գրում է լրատվամիջոցը։

--00—ՅՄ