Երևանի ՄՌՈՒ-ի պետը ազատվել է աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

photo_2025-01-31_12-20-01

Այսօր՝ հունվարի 31-ին, իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Երևանի հաշվառման-քննական բաժնի պետ Գառնիկ Լևոնյանը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արա Ֆիդանյանի որոշմամբ Գևորգ Խանաղյանը նշանակվել է Երևանի Հաշվառման-քննական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար:  

--00—ՅՄ