Փաշինյանի ձեռքի տակ է ՔՊ-ն թռփոշացել, իրենց կերակրող ձեռքը չեն կարող կծել, կպատժվեն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Այսօր սահմանին միայն ԵՄ դիտորդներն են, ՌԴ ռազմաբազան չի գտնվում սահմանին, բայց չեմ բացառում, որ մի օր Ադրբեջանը պահանջի հանել նաև դա։ Թուրքիան Սիրիայում գերիշխանություն հաստատելուց հետո չի ցանկանա երրորդ երկրի ներկայություն այստեղ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, որ Հայաստանի սահմանին երրորդ երկրի ներկայություն չպետք է լինի։

Խոսելով իշխող ուժում առկա տարաձայնություններից, ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ բոլորը հավասար պատասխանատվություն են կրում, եթե դեմ են Փաշինյանի որոշումներին, պետք է կարծիք հայտնեն։

«Փաշինյանը բռնակալ է, ասում է՝ ես եմ որոշում, իմ ձեռքի տակ եք թռփոշացել, որևէ մեկդ չմտածի, որ ձեզ կերակրող ձեռքը կարող եք կծել։ Փաշինյանը ձեռքը խփեց սեղանին, ասաց՝ ոչ մեկիդ մտքով չանցնի, որ առանց թույլտվության կարող եք շնչել ու արտաշնչել»։

Ընդդիմությանն ուղղված իշխանության քննադատությունների մասով պատգամավորն ասաց, որ բոլոր գործուղումներին չեն մասնակցում, պատգամավորը նշեց, որ իրենց խմբակցությունն է որոշում, որտեղ գնան, որտեղ՝ ոչ․ «Մենք վոյաժների չենք մասնակցում, գնում ենք այնտեղ, որտեղ կարևոր ենք համարում, մեր մասնակցությունը հիմնականում խորհրդարանական վեհաժողովներն են»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ