ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Իշխանությունը խոսում է, որ գերիների հարցը բարձրաձայնում է, բայց անգամ հարազատները տեղեկացված չեն, թե պետութունն ինչ է անում, սա խոսում է այն մասին, որ ոչինչ չի արվում։ Կոնֆերանսին կամ համաժողովին մի նախադասություն ասելը չի նշանակում, որ թեման բարձրաձայնվում է, դա հստակ գործողություններ է ենթադրում։ Գերիների հարցը գլխացավանք է այս իշխանության համար, ծալել, դրել են մի կողմ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Բանախոսի խոսքով, գերիները շաբաթը մի քանի անգամ հինգ րոպեով խոսում են հարազատների հետ, նրանց ասում են՝ մեզնից մի հարցրեք, տոտալ վերահսկողության ներքո են, պարտադրում են նրանց, որ ռուսերեն խոսեն։
Անդրադառնալով քննադատություններին, թե արցախցին պետք է մնար և կռվեր, Ստեփանյանը նշեց, որ նման հայտարարություններին անգամ պետք չէ անդրադառնալ, ամոթ է, իշխանությունը ատելության և տարանջատման քաղաքականություն է վարում․
«Մեկ գրամ չեմ հավատում Ալեն Սիմոնյանի ասածին, որ արցախցիներին նկատի չի ունեցել, ղեկավարությանն էր վերաբերվում։ Սիմոնյանը պատասխանել է արցախցի տեղահանված աղջնակին, ոչ թե Արցախի քաղաքական շրջանակի ներկայացուցչին, իսկ աղջնակի հարցը ղեկավարությանը չէր վերաբերվում, այլ ժողովրդին։ Ալեն Սիմոնյանի խմբագրումը լեզվական աճպարարություն եմ գնահատում, մեկ այլ դրվագում նույն բանը ասելու է, պատկերացնում եմ, թե ներքին քննարկումների ժամանակ ինչեր են ասում արցախցիների մասին։ Վարչապետն էլ է Ալեն Սիմոնյանի կարծիքին, դրա համար ներողություն չխնդրեցին, նա այդ արժեհամարգի ու տարանջատման ատելության կրողն է»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ