Ջհանգիրյանի փոխարեն ամաչում եմ, ելույթ է ունենում, որ ՔՊ-ականները որոշեն՝ նախարար լինի, թե՝ ոչ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

ՔՊ-ում պաշտոնի կարևորությունը չեն հասկանում, անլուրջ մոտեցում ունեն, մի մասը նոր է դիպլոմ ստանում, բայց հավակնություններ ունի նախարար դառնալ։ Գագիկ Ջհանգիրյանը բարձր մասնագիտական ունակություններ ունի, ես չէի ամաչի, որ դառնար նախարար։ Բայց իր փոխարեն ամաչում եմ, որ պետք է կանգնի ամբիոնին, ելույթ ունենա, ու ՔՊ պատգամավորները որոշեն՝ ինքը նախարար լինի, թե՝ ոչ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Արցախ կորցրեցինք, ՔՊ-ում ոչ մի աժիոտաժ չեղավ, խայտառակ կոռուպցիոն բացահայտումներ են արձանագրվում, կրկին լռություն է, երբ հարցը հասնում է պաշտոնին՝ գզվռտոցը սկսվում է։ Հովիկ Աղազարյանը, իր որդին և Արգիշտի Քյարամյանը պետք է պատժվեն, եռակողմ պատիժ պետք է լինի։ Արգելված է պատգամավորին իր և իր հետ փոխկապակցված անձի մասին հայտարարություններ անել, դա հիմք է, որ նրան մանդատից զրկեն ու դատեն»,- ընդգծեց պատգամավորը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ