ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Էկոնոմիկայի նախարարության կողմից Հունգարիայի հետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրելու առաջարկը հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստին։
Նշվում է, որ փաստաթուղթն ուղղված է երկկողմ հարաբերությունների զարգացմանը առևտրի, դեղագործության, զբոսաշրջության, տրանսպորտի և այլ ոլորտներում։
Նախատեսվում է նաև տնտեսական հարցերով զբաղվող համատեղ հանձնաժողով ստեղծել։
--00—ՅՄ