Հայաստանի ԱԺ պատգամավորները Հունգարիայում կմասնակցեն ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24 , 24News

Сним

Հայաստանի ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ու հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանը կգործուղվեն Բուդապեշտ  (Հունգարիա): 

Այս մասին տեղեկացանք ԱԺ նախագահի կարգադրությունից:  

Պատգամավորները Բուդապեշտ կգործուղվեն հոկտեմբերի 27-29-ը՝ մասնակցելու Եվրոպական միության խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին (COSAC): 

--00—ԼՀ