ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Տարբեր երկրներում կինոփառատոններին ներկայացվող հայկական ֆիլմերը, որոնց մեջ կա հայկական, ազգային, օրակարգ, կամ Արցախի հետ կապված բովանդակություն, ադրբեջանական դիվանագիտական միջամտություններով հանվում են այդ փառատոնների օրակարգից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը։
«Իսկ երբ համապատասխան հարցով դիմում ենք ԱԳՆ, ԿԳՄՍՆ, որոնք ի պաշտոնե պետք է միջամտեին այդ գործընթացներին և պաշտպանեին հայկական ֆիլմերն ադրբեջանական ոտնձգություններից, տարբեր պատճառաբանություններ են բերում՝ նշելով, թե ոչինչ չեն կարող անել»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ