Այս իշխանությունը մեր ժողովրդից շատ բան է գողացել, հիմա էլ ուզում է գողանալ մեր օրը՝ դեկտեմբերի 20-ը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

image_750x_6765171cb6aab

Ազգային անվտանգության ծառայության գործող և պահեստազորի սիրելի գործընկերներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր մասնագիտական տոնի՝ անվտանգության մարմինների աշխատակցի օրվա առիթով, գրում է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Այս իշխանությունը մեր ժողովրդից շատ բան է գողացել։ Հիմա էլ ցանկանում է գողանալ մեր օրը՝ Դեկտեմբերի 20-ը։

Սակայն ի՞նչ տարբերություն, թե օրացույցի մեջ որ օրը կլինի կարմիրով նշված։ Միևնույն է՝ մենք հենց այսօր ենք նշելու մեր մասնագիտական տոնը՝ լինելով վստահ, որ անվտանգության մարմինների հայ աշխատակիցը եղել և շարունակելու է մնալ մեր երկրի բարեկեցության և զարգացման ամենակարևոր գործոններից մեկը։

Շնորհավոր, հարգելի գործընկերներ։ Մաղթում եմ անվտանգ և արդյունավետ ծառայություն»։

--00—ՅՄ