ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 19-ին ուղիղ եթերում պատասխանել քաղաքացիների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:
Ասուլիսի ժամանակ Պուտինն անդրադարձել է Սիրիայի հարցին և այդ համատեքստում խոսել Թուրքիայի հետ ունեցած կապի, ինչպես նաև քրդական հարցի մասին:
«Թուրքիան, ինչպես գիտենք, տասնամյակների խնդիր է ունեցել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հետ, հուսով եմ, որ սրացում չի լինի, բայց եվրոպացի քաղաքական մի շարք գործիչներ բոլորովին վերջերս ինձ ասացին, որ առաջին համաշխարհային պատերազմից հետո քրդերին խոստացել են պետություն»:
Պուտինը, նշելով, որ Մերձավոր Արևելքում ապրում են միլիոնավոր քրդեր, ընդգծել է. «Քրդական հարցը լուրջ խնդիր է, քրդերը լուրջ տղաներ են, լուրջ կռվողներ։ Քրդական խնդիրը պետք է լուծվեր Սիրիայի նախկին նախագահի օրոք, այժմ այն պետք է լուծվի ներկայիս իշխանությունների ժամանակ, որոնք վերահսկում են Սիրիայի տարածքը, և Թուրքիան պիտի ինչ-որ կերպ ապահովի իր անվտանգությունը»։
Պուտինը նաև չի բացառել, որ Թուրքիայի զինված ուժերը ռազմական գործողություն կարող են իրականացրել Սիրիայի քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական ուժեր: Ըստ Պուտինի՝ Թուրքիան կարող է հեռացնել քրդական ջոկատներին այն տարածքներից, որոնք սահմանակից են իրեն:
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
--00—ՅՄ