Ռեալի աստղային ֆուտբոլիստները բաց են թողել մարզումը․ ակումբը պարզաբանել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

52c69b2d53f885ebfe3481f08323ad5382e36defae32cd91f045a0fe4c078558-860-460-750x375

Մադրիդի «Ռեալը» վերադարձել է Կատարից, որտեղ նվաճել է ՖԻՖԱ Միջմայրցամաքային գավաթը։

Վերադարձից հետո թիմի մի քանի աստղային խաղացողներ բաց են թողել մարզումը, ինչը երկրպագուների շրջանում հարցեր է առաջացրել։ Ակումբը բացատրել է ֆուտբոլիստների բացակայության պատճառը։

«Ռեալի» երկրպագուները մտահոգություն էին հայտնել այն փաստի առնչությամբ, որ Կիլիան Մբապեն, Ֆեդե Վալվերդեն և Ջուդ Բելինգհեմը չեն մասնակցել հաջորդ հանդիպումից առաջ կայացած մարզմանը։ Ըստ Mundo Deportivo-ի հաղորդման՝ ակումբը հերքել է հնարավոր վնասվածքների մասին լուրերը։ Սա խաղացողների համար նախատեսված հանգստյան ժամանակահատվածի մասն էր։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալում» պահպանվում է լարված մարզական մթնոլորտ։ Չնայած դրան և Կառլո Անչելոտիի հնարավոր հրաժարականի վերաբերյալ խոսակցություններին, թիմը շարունակում է միասնական մնալ և աջակցություն ցուցաբերել իր մարզչին։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ