ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Կատարը սպառնացել է դադարեցնել հեղուկ գազի մատակարարումները Եվրոպա, եթե անդամ երկրները խստորեն գործադրեն հարկադիր աշխատանքի և շրջակա միջավայրի վնասի մասին նոր օրենքը, գրում է Financial Times-ը։
«Եթե բանը հասնի նրան, որ ես կորցնեմ իմ եկամտի 5%-ը՝ գնալով Եվրոպա, ես այնտեղ չեմ գնա: Ես բլեֆ չեմ անում: QatarEnergy-ի գոյացած եկամտի 5%-ը նշանակում է Կատարի պետության գոյացած եկամտի 5%-ը, մարդկանց փողերը, այնպես որ ես չեմ կարող կորցնել նման գումար, և ոչ ոք չի համաձայնի կորցնել դրանք»,- ասել է Կատարի էներգետիկայի նախարար Սաադ Շերիդա ալ-Քաաբին:
--00—ՅՄ