ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
Այսօր Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի է ունեցել առաջին ամուսնական արարողությունը: Այդ մասին տեղեկանում ենք դեսպանատան ֆեյսբուքյան էջը:
«Մեր ջերմագին շնորհավորանքներն ենք հղում նորապսակ զույգին` Շանթ Պալաղամեանին և Միրէյ Ռիթա Գափլանեանին, և մաղթում երջանկություն և հաջողություններ»,- ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան գրառման մեջ: