Պետական պարտքը 2024-ի վերջին կլինի ՀՆԱ-ի 50%-ին մոտ, որը կախված է տնտեսական ցուցանիշներից․ նախարար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Մեր սպասումներով պետական պարտքը 2024 թվականի վերջին կլինի մոտավորապես 49.8% կամ մոտ 50%-ի շրջանակներում, որը կախված է ՀՆԱ-ի արդյունքի ցուցանիշի հրապարակումից։ Այս մասին տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Դա կլինի գարնանը, բայց մեր նախնական գնահատումներով՝ պարտքի մակարդակը սպասվում է 50%-ի շրջանակներում»,- ասաց նա՝ նշելով՝ սպասում են, որ 2024 թվականի ՀՆԱ-ի ցուցանիշը կլինի 5.5%-ի շրջանակներում։

Նախարարը նշեց նաև, որ մյուս տարի մի փոքր ավելի են դոլարային պարտք վերցնելու, քան այս տարի։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ