Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը կալանավորվել է 2 ամսով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 26, 24News

5

24News-ի տեղեկություններով, երեկ ձերբակալվել, ապա կալանավորվել է Ջրային կոմիտեի արդեն նախկին նախագահ Վահագն Գևորգյանը: Գործը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում:

Հակակոռուպցիոն դատարանից մեր հարցմանն ի պատասխան նշեցին, որ Վահագն Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը` 2 ամիս ժամկետով: 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել էր Վահագն Գևորգյանին Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից:

Մերի Մանուկյան

 

--00—ԱՊ