ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 27, 24News
Փաշինյանը արտահերթի գնալու ռիսկ չունի, հերթականին էլ մենք թույլ չենք տալու, որ գնա։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Թող փորձի, ինքը պետք ա ուրիշ տեղ գնա։ Էդ ամբողջը ես չէի համարի նախընտրական ակտիվություն, այլ կհամարեի նախերգանք՝ մեծ սպառնալիքների և վտանգների՝ շեղելու հանրության ուշադրությունը, թմրեցնում ու բթացնում են։
Հիացած եմ, որ իրենք՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» ձեռքներին, ման են գալիս, Խորենացին հայտնագործություն է եղել երևի իրենց համար։ Ռիսկ չունի գնալու արտահերթ ընտրությունների, հերթականին էլ մենք թույլ չենք տա, որ գնա», - իր խոսքում նշեց Բագրատ Սրբազանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ վերջին շրջանում կատարած գործողություններին։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ