Լուկաշենկոն Պուտինի բերանն է, Փաշինյանին հասկացրեց, որ քո խաղերից հոգնել ենք, ինչ ասենք՝ կանես

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Փաշինյանին հաջորդ անգամ «Оспа обезьян» հիվանդությունն էլ չի փրկի, որպեսզի ՌԴ չգնա, նրան բերման ենթարկեցին, ասացին՝ հիվանդ ես, թե չէ, պետք է մասնակցես, այս ակումբի անդամ ես։ Լուկաշենկոյի հետ լեզվակռիվը դրա ապացույցն է, Լուկաշենկոն   Պուտինի բերանն է, հասկացրեց, որ քեզնից հոգնել ենք, ոնց ասենք՝ այդպես էլ կանես։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը։

Վերլուծաբանի կարծիքով, Փաշինյանի` ՌԴ չգնալու պատճառը Արևմուտքն է, նա պարտավորություններ ունի, որոնք պետք է կատարի։

«Իշխանությունն իլյուզիաներ ունի, որ Արևմուտքը ապահովելու է իրենց իշխանության երկարակեցությունը և անհրաժեշտ պահի դուրս հանի նրանց այնպես, ինչպես Ռուսաստանը Ասադին Սիրիայից։ Փաշինյանի համար այդ հարցը գերառաջնային է»,- ընդգծեց Հակոբյանը։

Բանախոսի համոզմամբ, Արևմուտքը ՀՀ իշխանությանն ասել է, որ ռուսական տնտեսությանն այլընտրանք չեն կարող հանդիսանալ, դրա համար իշխանությունը հակառուսական հայտարարություններ է անում, բայց քայլերի չի դիմում։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ